copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:55 01-10-2022

ՀՀ-ն կարևորում է ջերմ կապերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների շարունակական ամրապնդումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր առաջնորդության ներքո Չինաստանը վերընթաց հաջողություններ է արձանագրել քաղաքական և սոցիալ-տնտեսական առաջընթացի, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային հեղինակության առավել ամրապնդման ուղղությամբ: Չինաստանի պես հուսալի գործընկերոջ հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու համագործակցության ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առաջնահերթ կարևորություն ունեն Հայաստանի համար։

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել մեր երկրների միջև փոխգործակցության առավել խորացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության գալիք 20-րդ համագումարի անցկացմանը և վստահաբար ընդգծել, որ այն անկյունաքարային նշանակություն կունենա Չինաստանի և չին ժողովրդի նվաճումների, հաջողությունների ամփոփման և ապագա մարտահրավերների հասցեագրման գործում։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին:

«Ձերդ գերազանցություն,
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և չին բարեկամ ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայաստանը մեծապես կարևորում է փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-չինական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը՝ ի բարօրություն հայ և չին ժողովուրդների։
2022 թվականը նշանավորվեց մեր երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանով, որը կարևոր հանգրվան դարձավ արձանագրված հաջողությունների և ձեռքբերումների ամփոփման, ինչպես նաև հետագա համագործակցության տեսլականի ուրվագծման համար։
Մեր երկրների փոխհարաբերություններն օժտված են խորացման առավել մեծ ներուժով, ինչի մասին են վկայում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկխոսությունը, միջազգային հարթակներում փոխաջակցության և համագործակցության բարձր մակարդակը, միջազգային օրակարգի տարաբնույթ հարցերի շուրջ համահունչ մոտեցումները:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի և հաստատակամ քայլերի շնորհիվ մեզ կհաջողվի շարունակաբար ընդլայնել և որակապես նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների միջև հաստատված ակտիվ երկխոսությունը և բազմաշերտ փոխգործակցությունը։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-նշված է ուղերձում:
adv_banner

Ամենից շատ դիտված

09:48 17,5 տարեկանում «մահացու» հիվանդություններ են հայտնաբերվում չինովնիկների երեխաների մոտ
17:56 Եղբայրն էլ պատերազմում է զոհվել. հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին
15:37 Երևանի տրանսպորտային սակագները վերանայվել են․ Ավինյանը ներկայացրել է նոր փոփոխությունները
09:00 Թալանել են Փաշինյանի՝ պատգամավոր աներձագի տունը․ Հրապարակ
22:30 2 բնակարան, 35 մլն փոխառություն, 13 մլն եկամուտ. Քրիստիննե Գրիգորյանի ունեցվածքը
21:10 Կոշում բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը․ shamshyan.com
23:31 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են բեռնատարն ու Mercedes-ը. կան զոհեր ու վիրավորներ. shamshyan.com
23:09 Ալեն Սիմոնյանը թող իրեն ցածրացնի՝ ինչքան կարող է. ներքևում ահագին տեղ կա․ Վահե Մակարյան
09:12 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
22:24 Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus-ն ու Mitsubishi-ն․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի