Ներքին 3 տարի առաջ - 22:35 28-09-2022

Ճի՞շտ են արդյոք ՀՀ առաջին նախագահն ու այս թեզը շրջանառող իշխանական սազանդարները․ Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը սին է համարում շրջանառվող թեզը, թե ով էլ գա իշխանության, ստորագրելու է Փաշինյանի պայմանավորվածություններն ամրագրող փաստաթղթի ներքո։

««Ով էլ գա, մեկ է, պետք է ստորագրի»։ Այս արտահայտությունը, որը լայնորեն տարածված է հանրության շրջանում, իշխանափոխության հիմնական արգելակներից մեկն է. մարդիկ մտածում են, որ եթե մենք դատապարտված ենք, ուրեմն ոչինչ փոխել պետք չէ, թող մնա այնպես, ինչպես որ կա:

Նախօրեին այս նույն միտքը հնչեցրեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը՝ չունենալով, կամ չներկայացնելով որևէ բացատրություն կամ հիմնավորում:

Ամբողջ հարցը հետևյալն է. ճի՞շտ են արդյոք ՀՀ առաջին նախագահն ու այս թեզը շրջանառող իշխանական սազանդարները:

Ոչ, միանշանակ ճիշտ չեն՝ առնվազն երկու պատճառով. առաջինը՝ երբեք չի կարելի ցույց տալ քո ընկճված, կոտրված ու թշնամու ողորմածությանը մնացած վիճակը. դրանով դու սադրում ես թշնամուն՝ էլ ավելի բարձրացնել պահանջների նշաձողը, և երկրորդը՝ օրհասական վիճակում պետք է օգտվել ցանկացած հնարավորությունից. իշխանափոխությունը, եթե օգուտ չտա, վնաս հաստատ չի տա: Կամ ժողովրդական լեզվով ասած՝ «էս նաղդա, տեսնենք՝ նրանք ինչ կարող են անել»:

Իսկ ինչպիսի՞ հնարավորություններ կտա իշխանափոխությունը.

Կզրոյացնի բոլոր բանավոր պայմանավորվածությունները, իսկ մեզ սպառնացող բոլոր վտանգերը կապված են Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հետ։

Նոր իշխանությանը հնարավություն կտա առնվազն կասեցնել նախ պետության կազմաքանդման, ապա նաև մեր վրա եկող աղետի թափանիվը;

Կվերացնի ներքին պառակտվածությունը, ատելության ու թշնամության միջավայրը՝ բացելով կոնսոլիդացիայի համար աննախադեպ հնարավորություն։

Ի զորու կլինի պոտենցիալ գործընկեր պետությունների հետ ձեռք բերել միջնաժամկետ և երկարաժամկետ պայմնավորվածություններ՝ նախ կանխելով Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան, ապա նաև Հայկական շահերը բանակցային գործընթացում առավելագույնս ներկայացնելու ու պաշտպանելու համար։

Կբարձրացնի ՀՀ ԶՈւ մարտական ոգին, հաղթանկի հանդեպ հավատը, ապա նաև նոր զինատեսակներով համալրելու գերկարևոր խնդիրը:

Նշված քայլերը պարտադիր են, առանց որոնց ոչ մի հաջողություն չի կարող լինել, բայց նաև կասկածից դուրս է, որ այս իշխանությունը չի կարող (նաև խոստովանել է այդ մասին) կատարել դրանք:

Հիմա դատեք ինքներդ՝ որքանով ե՞ն ազնիվ «ով էլ գա, մեկ է, պետք է ստորագրի» թեզի հեղինակները և փորձեք հասկանալ, թե ի՞նչ շահեր են նրանք հետապնդում՝ կոտրելով մեր կամքն ու հավատը . . .»,- սոցցանցի իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան