Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:37 28-09-2022

Բաքուն հայտնել է հայկական կողմին պատկանող անօդաչու թռչող սարք խոցելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քաշաթաղի (Լաչին) շրջանի տարածքում Հայաստանի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցել։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «հայկական կողմին պատկանող անօդաչու թռչող սարքը ադրբեջանական զորքերի կողմից խոցվել է հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ»։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Հայկական զինված ուժերին պատկանող ՈւԼ-350» տեսակի անօդաչու թռչող սարքը, որը փորձել է թռչել Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի վրայով, մեր ստորաբաժանումները հայտնաբերել և խոցել են հատուկ տեխնիկական միջոցներով»։

Հիշեցնենք, որ Քաշաթաղի շրջանի՝ նախկին Լաչինի շրջանի մաս կազմող բնակավայրերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանն էին հանձնվել նույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ բացառությամբ շրջկենտրոն Բերձոր (Լաչին) քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի։ Այս բնակավայրերը տեղակայված էին Լաչինի միջանցքի տարածքում, սակայն 2022 թվականի օգոստոսի 25-ին միջանցքի երթուղու փոփոխության արդյունքում հիշյալ բնակավայրերը նույնպես հանձնվեցին Բաքվի վերահսկողությանը։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է