Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:32 28-09-2022

Այն մարդիկ, որ պետք է հերոսի կոչումներ ստանային, հայտնվել են բանտում, իսկ ում պետք էր պագոններից զրկել, հերոսի կոչումներ են ստացել

Ես չեմ հավատում, որ հայտարարություեններով ինչ-որ մեկը մեր տարածքից դուրս կգա․ այսօր ասուլիսին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով միջազգային կառույցների՝ Ադրբեջանին դատապարտող և դեպի նախկին սահմաններին վերադառնալու հայտարարությունների մասին հարցին։

«Նույնիսկ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ նախաձեռնությունը մեր ձեռքին էր, և ՄԱԿ-ը շատ ավելի ազդեցիկ կառույց էր, այդ հնչած հայտարարությունները մեզ չեն կանգնեցրել։ Մինչև կոնկրետ միջոցառումներ, գործողություններ չլինեն, չեն կանգնելու, իսկ այդ գործողությունները եթե Հայաստանը չի անում, Հայաստանը տեղը ոչ ոք չի անելու»,- ասաց նա։

Քոչարյանը հիշեցրեց, որ այժմ առավելագույնս կարևոր է բանակի դերը, սակայն հիմա կալանավորված են երիտասարդներ, որ կռվել են քաջաբար, նաև՝ Աշոտ Մինասյանը։

«Գիտե՞ք կույրը ի՞նչ է անում առաջին հերթին, երբ իր տեսողությունը հետ է գալիս․ դեն է շպրտում այն փայտը, որ օգնում էր իրեն քայլել։ Հիմա այս իշխանության կեցվածքը սա է։ Պատերազմի ժամանակ․․․ այն մարդիկ, որ պետք է հերոսի կոչումներ ստանային, հայտնվել են բանտում։ Այն մարդիկ, ում պետք էր պագոններից զրկել, հերոսի կոչումներ են ստացել։ Լավ, էս աստիճա՞ն»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրները կսկսեն մեզ հետ հաշվի նստել միայն այն ժամանակ, երբ «մեզնից բան ներկայացնենք»

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց