Մամուլ 3 տարի առաջ - 08:45 28-09-2022

Ինչու 1994-ին Ադրբեջանը չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը. մեկնաբանում է միջնորդական առաքելության ղեկավարը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հանրային տիրույթում սկսեց քննարկվել 1994 թվականին կնքված եռակողմ հրադադարի համաձայնագիրը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ այդ ժամանակ Ադրբեջանին հաջողվեց չստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը:
«1994 թվականի մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի եւ Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը: Համաձայնագիր է ստորագրվում կրակը դադարեցնել մայիսի 17-ի ուղիղ կեսգիշերից, ինչպես նաեւ պատրաստվում է փաստաթուղթ, որով նախատեսվում էր ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջեւ բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը եւ Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն: «Ադրբեջանը անմիջապես պարզաբանում է՝ ադրբեջանական կողմը մտադիր է հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններ վարել միայն ԵԱՀԽ-ի շրջանակներում, իսկ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղարարների տեղաբաշխման մասին խոսք չի կարող լինել», – հիշում է Կազիմիրովը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ստանալու նույն հարցի պատասխանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան