Ներքին 4 տարի առաջ - 22:08 27-09-2022

ՀՀ ոստիկանությունը հայտնում է սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած 6 ՃՏՊ-ի մասին

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին Հայաստանում տեղի է ունեցել 6 ՃՏՊ։

Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.55-ին, Երևանի Արցախի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

«Սեպտեմբերի 26-ին, 74-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Երևանի Քանաքեռցու փողոցում մոպեդով մայթեզրի եզրաքարերին բախվելու հետևանքով:

Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Մերսեդես Բենց-Ց 280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկվել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեկ այլ ՃՏՊ տեղի է ունեցել Մեծամոր քաղաքում։ Այստեղ նույն օրվա ժամը 22.30-ի սահմաններում իրար են բախվել «ԳԱԶ-31029», «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ