Ներքին 4 տարի առաջ - 20:45 27-09-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուրուգվահայ ուխտավորներին

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուրուգվահայ ուխտավորներին:

Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատել է աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ: Նորին Սրբությունը նշել է, որ մեր երկրի համար, մանավանդ այս դժվարին օրերին, նման այցերը մխիթարության ու գոտեպնդման աղբյուր են հայրենաբնակ հայորդիների համար։

Անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Հայ ժողովուրդը միասնական ջանքերով և Աստծու օգնականությամբ հաղթանակած դուրս կգա պատմության այս շրջափուլից՝ բեկելով պարտությունների ընթացքը։ Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին՝ հավատքով զորացած վերադառնան իրենց համայնքները և շարունակեն հայրենանպաստ գործունեությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող