Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:53 27-09-2022

Էրեխին տանես, բրախես առանց հրամանատարի ու փախչե՞ս․ «քիմիկների զորամասի» զոհված զինծառայողների ծնողներ

«Մակարյանն իրենց մարդն է, չեն դատելու, եթե դատելու լինեին, մեկ տարի առաջ կդատեին, իրենք իրենց պաշտոնին մնացին։ Ափսոս մեր երեխեքը»։ Այս մասին այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «քիմիկների զորամասի» զոհված զինծառայող Հովհաննես Ներսիսիյանի մայրը՝ Կարինե Ներսիսիյան։ Նա նշեց, որ այսօր պետք է տեղի ունենար ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործով դատական նիստը, սակայն իրենց ուշ երեկոյան զանգել ասել են, որ նիստը չի կայանալու։

«Բայց եթե ծնողներին զանգում ասում եք, թե նիստը չի կայանալու, նաև Աբգարյանենց զանգեք տեղեկացրեք։ Մեզ խաբել են, որ մենք ներկա չլինենք, որովհետև մենք ճակատներին ասում ենք՝ սրիկա, դավաճաններ, պատճառն ի՞նչ էր, որ տարաք մեր 40 երեխուն կորցրիք։ Դրանից են խուսափում։ Ինչի՞ մեզ խաբեցիք, ասեցիք՝ չգաք, իսկ մեղադրյալներին կանչեցիք»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց նույն զորամասի զոհված զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Հրաչյա Ալեքսանյանը։

«Պիտի դատվեն, մեկ ա, պրծում չկա, էստեղ ծախվող ծնող չկա։ Ծախվողն իրանք էին, որ թուրքին ծախվեցին։ Դրանք ռազմական հանցագործներ էին, էրեխին տանես, բրախես առանց հրամանատարի ու թողնես փախչե՞ս։ Բոյից հետո ինքը Ղափանում ա եղել, բա զորքդ ուր ա՞»։

Հայրը պատմեց, որ մարտից հետո կապ է ունեցել որդու հետ․ «Ասաց՝ էս տեղը թաքնված եմ, ասեցի՝ զարյադկա պահի հեռախոսիդ, գալիս եմ։ Գիշերը հասել եմ էնտեղ, գիշերը հասել եմ, լույսը բացվելուն պես, 9։13 երեխեն դեռ ողջ էր։ Դրանից հետո մտել եմ Աբգարյանի ու Մակարյանի մոտ, ներկայացրել եմ եղելությունը, ասել եմ՝ որտեղ են երեխեքը։ Ասում էին ՝ էս 2 օրը, էս 2 օրը։ Ասում եմ՝ ի՞նչ 2 օր, թուրքը մտել շրջափակման մեջ է, ինչ 2-3 օր։ Մեզ խաբեց, 2-3 օր ձգեց, մինչև թուրքը երեխեքին սպանած, ականջները կտրած նկարները մեզ ուղարկեց»։

Հիշեցնենք, որ քննվում է գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության անգործությունը, որը դրսևորվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում։ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին այս հոդվածով սպառնում է ազատազրկում 7-13 տարի ժամկետով: Մակարյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատուն է եղել: ՔԿ-ն պարզել է, որ նրա ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա. Ա.-ի գլխավորությամբ, Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ: «Նման պայմաններում Ա. Մ.-ն, իրեն ենթակա անձնակազմին տալով «նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք, որպեսզի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա. Ա.-ի ղեկավարած 62-հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62-հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Անդրանիկ Մակարյանը Կովսականի գծով պատասխանատուն է եղել:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ