Ներքին 4 տարի առաջ - 16:23 27-09-2022

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ նա թուղթ ու մատիտով «ապացուցում էր», որ մենք պարտվելու ենք

Վազգեն Մանուկյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։Այս մասին գրում է «Անկախ»-ը։

«Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից։
Ինչ վերաբերում է իր պարտվողական «պրագմատիզմին», ապա սա նորույթ չէ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ նա համոզված էր և թուղթ ու մատիտով «ապացուցում էր», որ մենք պարտվելու ենք։ Եվ պատահական չէ, որ պատերազմի ժամանակ ինձ՝ իր հակառակորդին, առաջարկեց դառնալ Պաշտպանության նախարար, որպեսզի իր սպասելիք պարտության ողջ մեղքն իմ վրա ընկնի։ Բայց տեղի ունեցավ հակառակը։

Ինչ վերաբերում է Վեհափառի մոտ նախագահների հավաքին, ես ի սկզբանե համոզված էի, որ դա որևէ արդյունք չի տալու։ Դա ամենաանպտուղ ֆորմատն էր, որ կարելի էր այս իրավիճակում մտածել, և մասնակիցներից մի մասին նաև հայտնել էի իմ կարծիքը:

Անկախ ամեն ինչից՝ ես կարծում եմ, որ նույնիսկ այս ծանր ու անելանելի թվացող իրավիճակում կան հնարավորություններ մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար:»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ