Ներքին 4 տարի առաջ - 00:36 27-09-2022

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որեւէ միասնություն ձեւավորվել չի կարող․ Արմեն Աշոտյան

ԱԺ նախկին պաըգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցացրույցի հետքերով՝

-Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը։

-Երեք նախագահների մոտեցումների եւ գնահատականների միջեւ առկա տարբերությունները հայտնի եւ կանխատեսելի էին նաեւ մինչեւ հանդիպում, բայց դա չի խանգարել գործընթացի մեկնարկին։

-Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։

-Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որեւէ միասնություն ձեւավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։

-Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձեւավորված սպասումներն ու ակնկալիքները որեւէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը թե ընթացիկ իրավիճակից ելնելով, թե պատմական տեսանկյունից լինելու է աններելի քայլ։

P.S. Ի դեպ, Ճապոնիայի մասին։ Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել եւ չի հրաժարվել Հարավային Կուրիլներից»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ