Ներքին 4 տարի առաջ - 18:44 25-09-2022

Եվս 103 փաթեթ` գաղտնի պահոցում. Երևանի պարեկները հայտնաբերել են թմրանյութ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 17-ին գիշերային ծառայություն էին իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում, երբ Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում նկատեցին «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը կասկածելի վարք էր դրսևորում: Մեքենան կանգնեցվեց:

Վարորդի մոտ պոլիէթիլենային տոպրակի երկու փաթեթ կար` ընդհանուր մոտ վեց գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նա հայտնեց, որ հայտնաբերված մարիխուանան իրենն է: Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 27-ամյա երիտասարդը հայտնեց նաև, որ մեքենայում կա ևս 103 փաթեթ՝ ընդհանուր 330 գրամ քաշով մարիխուանա: Նա, «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Մեքենայի զննությամբ փաթեթները հայտնաբերվեցին:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, իսկ պարեկների շուրջօրյա ծառայությունը` շարունակվում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների