Ներքին 4 տարի առաջ - 20:18 24-09-2022

Կեցցե Արամազը. Նիկոլ Փաշինյանի գրագիտության մակարդակը

Համացանցում հեգնում են Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյակի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որում թույլ էին տրված բազմաթիվ զավեշտալի սխալներ։

Մասնավորապես, ուղերձում սխալ էին նշված Հնչակյան կուսակցության մի շարք առանցքային պատմական դեմքերի անունները։

Հայաստանի ղեկավարի ուղերձում Փարամազի փոխարեն նշվում է Արամազ, իսկ Սապահ-Գյուլյանի փոխարեն՝ Սափյան-Գուլյան։

Նշենք, որ Փարամազի անունն առկա է նույնիսկ Հայոց պատմության դպրոցական դասագրքերում։

Ուղերձի հրապարակումից ժամեր անց Կառավարության պաշտոնական կայքէջում այս զավեշտալի սխալներն ուղղվեցին, քանի որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը Ֆեյսբուքին ավելի լավ է հետևում, քան տեղյակ է հայոց պատմությունից։

«Ուրկէ՞ բերին Արամազը եւ Սափեանը, Փարամազի եւ Սապահ-Կիւլեանի փոխարէն»,- անկեղծորեն զարմանում են ֆեյսբուքյան օգտատերերը։

Նյութի մեկնաբանություններում մեկ այլ օգտատեր՝ Աբուսեֆիլյանն էլ գրել է․ «Կրնայ ըլլալ Արտաւազդը բայց կարեւոր չէ: Կարե՛ւորը որ մենք իբր Հայ եւ հատկապէս Հայաստանցի Հայ արժանի ենք այսպիսի յիմար տգէտ վարչապէտ ունենալու, որովհետեւ բանջարեղէնի շուկայի մակարդակը նոյնիսկ մեզ շատ է»։

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ի հանդեպ ուշադրությունը պայմանավորված է նրանով, որ այն ակտիվորեն մասնակցում է Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական հանդեսներին, իսկ օրինակ` ՀՅԴ-ն, որ շատ ավելի ծանրակշիռ պատմական դերակատարում ունի, շնորհավորական ուղերձի չարժանացավ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ