Ներքին 4 տարի առաջ - 15:06 24-09-2022

2020թ-ի սեպտեմբերի 25-ին արդեն հայտնի էր հարձակման մասին, բայց բանակին բացազատման հրաման չի եղել

«2020թ-ի սեպտեմբերի 25-ին արդեն հայտնի էր հարձակման մասին, բայց բանակին բացազատման հրաման չի եղել, մինչդեռ, դա քաղաքական որոշում պետք է լիներ, հրամանը քաղաքական իշխանությունը պետք է տար։ Հիմա դրանում մեղավորներ փնտրում են էլի բանակում»։ Այս մասին «Չդադարող պատերազմ». ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը քննարկմանն ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Վրթանեսյանն ընդգծեց, որ բացազատման պարագայում զինվորները դուրս են բերվում զորամասերից։

«Բոլորս հիշում ենք Մատաղիսի զորամասի դեպքը, երբ զինվորները սպիտակ սավաններով էին դուրս բերվում։ Բացազատման հրամանի դեպքում զորքը առանձին խրամատներում պետք է լիներ, որպեսզի մեկ հարվածով զորքը չոչնչացվեր զորամասերում, զինտեխնիկան նույնպես պետք է դուրս բերվեր»,- նշեց փորձագետը։

Նա անդրադարձավ նաև բանակի կազմաքանդման գործընթացին և ասաց. «Այսօր էլ միտումնավոր կազմաքանդվում է բանակը։ Փաշինյանը սպառնալիք է տեսնում բանակից ու շարունակում է կազմաքանդել այն, մինչդեռ նախատեսվում է Ազգային գվարդիա, որը ենթադրում է, որ ոստիկանության զորքերը չեն մեկնելու առաջնագիծ։ Այդպիսով նա խոստում է ոստիկաններին, թե բա՝ պաշտպանեք ինձ, պատերազմ լինի՝ չեք մեկնի պատերազմի դաշտ»,- ասաց Վրթանեսյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ