Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:07 23-09-2022

Մակեդոնացին զինվորներ ընտրելիս նրանց շարում էր և վախեցնում, սթրեսի ենթարկում․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞վ է հայ ժողովուրդը, ըստ Մակեդոնացու։

Մակեդոնացին զինվորներ ընտրելիս նրանց շարում էր և վախեցնում, սթրեսի ենթարկում:

Բոլոր այն զինվորներին, որոնք գունատվում էին, սպիտակում էին, չէին վերցնում զորախումբ, որովհետև այդ մարդիկ կռվի ժամանակ պիտանի չէին լինելու, նրանք կուչ էին գալու և չկարողանային պայքարել:

Վերցնում էին զինվորներին, որոք այդ վախի ժամանակ կարմրում ու քրտնում էին:

Այդ զինվորների մոտ վախն առաջացնում էր արյան մատակարարման ավելացում և այդ վտանգից դուրս գալու ուժ էր տալիս:

Ո՞ր տեսակին ենք պատկանում մենք, ո՞ր տեսակ ժողովուրդն ենք, այն, որ դալուկանում ենք, կարկամում ցավից ու պատրաստ չենք պաշտպանելու մեզ, թե՞ այն ժողովուրդն ենք, որի բիբերը լայնանում են և որը պատրաստ է նոր ուժով պայքարել և արհավիրքի դեմն առնել:

Ես հուսով եմ՝ մենք երկրորդ ժողովուրդն ենք, նոր արյունով լցվող և պայքարող»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի