Ներքին 3 տարի առաջ - 20:44 23-09-2022

Պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա․ Արամ Վարդեւանյան

Եկեք անկեղծ հարց տանք ինքներս մեզ, իսկ բանակցողի փոփոխությունը արդյոք իրավիճակի փոփոխման շանս չի կարող լինել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ, մի քանի կարճ արձանագրում.

1) Վեհափառ Հայրապետի և Հայաստանի ու Արցախի Նախագահների հանդիպման փաստն ինքնին չափազանց կարևոր է: Բնական է նման համախմբման ու միասնության ակնկալիք ունի հանրությունը, միաժամանակ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

2) ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթի վերաբերյալ պետք է նշել, որ այն ևս մեկ անգամ արձանագրեց այսօրվա իրավիճակի մեղմ ասած ծայրահեղ ծանր լինելը: Պարզապես անկեղծ հարց տանք ինքներս մեզ, իսկ բանակցողի փոփոխությունը արդյոք իրավիճակի փոփոխման շանս չի կարող լինել: Ավելի սթափ ու ռացիոնալ ներքին ու հատկապես արտաքին գործողությունների շանս լինել:

Պատմական օրինակներից կարելի է վերլուծել Անգլիայի փորձը: Վարչապետ Չեմբեռլենը խաղաղության օրակարգի աջակից էր, այդ թվում նացիստական ռեժիմի հետ: Օրակարգի ձախողումից հետո, փաստացի պատերազմական պայմաններում Չեմբեռլենը հրաժարական է տալիս և իրեն փոխարինում է Չերչիլը: Մնացածը բոլորը գիտեն:

3) Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը բռնապետական, հումանիտար հանցանքներ գործած ու մինչ օրս գործող ռեժիմ է, որի ռազմական ագրեսիայի, փաստացի պատերազման հանցանքների հետևանքով մեր բոլորիս Հայրենիքի մի մասը օկուպացված է, տարածքային ամբողջականությունը խախտված է և ադրբեջանի մարդասիրական հանցանքները, որ տեղի են ունենում փաստագրված են տեսանյութերով: Միաժամանակ որևէ միջազգային պատիժ կամ սահմանափակող միջոց այդպիսի վարքագիծ դրսևորող երկրի դեմ միջազգային հանրությունից չի հետևել:

Դրանք ուզում են, որ մեզ մոտ խուճապ լինի, վախ լինի: Մենք պետք է բացառենք երկուսը: Մենք պետք է չվախենանք նույնիսկ վախից, բայց նաև սթափ գնահատենք իրավիճակը: Մենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից