Ներքին 4 տարի առաջ - 20:05 22-09-2022

Գուցե Գարեգին Վեհափառին ի վերուստ ինչ-որ դերակատարությո՞ւն էր վերապահված․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետք է ընդունել, որ այս թշնամասեր իշխանությունների գրեթե բոլոր հակահայ ձեռնարկները վաղ թե ուշ արդյունք են տվել։ Գրե՛թե բոլորը։

Բայց մի կարևորագույն ձեռնարկ, փա՜ռք Աստծո, տապալվել է։ Դա 2018 թվականի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն է։
Հիշու՞մ եք։ Է՛լ Վեհարանի գրավում, է՛լ ֆիզիկական ոտնձգություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի նկատմամբ, է՛լ կուլիսային «բյուզանդական խարդավանքներ»… Ու այդ հակահայ ձեռնարկը տապալվեց։ Ու տապալվեց հրաշքով։

Հիմա մտածում եմ՝ գուցե նախախնամությու՞ն կար դրանում։ Գուցե Գարեգին Վեհափառին ի վերուստ ինչ-որ դերակատարությու՞ն էր վերապահված մեզ պատուհասած օրհասական վտանգը հաղթահարելու հարցում։ Ի՞նչ իմանաս…

Ըստ մամուլի՝ այսօր, այս պահին Մայր Աթոռի Վեհարանում տեղի է ունենում Ամենայն Հայոց Հայրապետի ու Հայաստանի առաջին, երկրորդ ու երրորդ Նախագահների հանդիպումը։ Աստված ընդ մեզ!!!»

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ