Ներքին 4 տարի առաջ - 13:49 22-09-2022

Հարց և առաջարկ ՊՆ-ին. Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որքան էլ մերժենք այս իշխանությանը, այնուամենայնիվ մենք մեր բանակի կողքին ենք ամեն պահ և ամեն ինչով: Ուստի, առանց տրվելու մանրամասների, ուղղակի առաջարկ.

Ամեն րոպե տարբեր խմբեր տարատեսակ օգնություն են հասցնում դիրքեր ու սահմանապահ գյուղեր, ամեն մարդ գնում է այնտեղ, որտեղ բարեկամ ունի, կամ որտեղից իրեն օգնության կանչ են տալիս: Ինչու դա չի անում պետությունը, կխոսենք հետո, բայց այս պահին կարևոր է, շատ կարևոր, որ այդ ամբողջ օգնությունը, որը մեր ժողովուրդը տվել և տալիս է բանակին հստակ համակարգվի:

Հետևաբար, առաջարկում եմ ձևավորել հանրության շրջանում վստահություն ունեցող մարդկանցից կամ զոհվածների ծնողներից մի հանձնախումբ, որը կապող օղակ կհանդիսանա ՊՆ-ի և այդ օգնող և կարիք ունեցող խմբերի միջև և հստակ կկարգավորի հավասարաչափ ապահովում սահմանի յուրաքանչյուր հատվածում կռվող զորքին կամ գյուղացիներին:

Հանկարծ չգրեք բանակն ամեն ինչ ունի, կամ այդ մասին մի խոսեք, թշնամին չիմանա, թշնամին այնպես է մտել մեր տուն ու այնքան մոտ է մեր դիրքերին, որ կարող է նկատել ու նկարել զինվորի առօրյան իր ողջ մանրամասներով, կամ եթե բանակն ամեն ինչ ունի էլ ու ճիշտ չի կարողանում բաշխումը կազմակերպել, ապա մենք պատրաստ ենք օգնել նաև դրանում, բացի դրանից ժամանակն է նաև, որ ժողովուրդը սովորի ոչ միայն օգնել, այլ նաև հաշվետվություն պահանջել:

Ի վերջո, պատրաստ լինել նշանակում է ապահովել հաղթանակի մեծ մասը»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ