Մամուլ 3 տարի առաջ - 09:09 22-09-2022

Հանցագործությունների թիվը կտրուկ ավելացել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 20 հազար 963 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 15 հազար 726 դեպք: Այսինքն, հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 5237 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները:
Անցած տարվա յոթ ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 8 հազար 265 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 519: Այս տարվա յոթ ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 136 դեպք է գրանցվել: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա յոթ ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: Անցած տարվա 3 հազար 287 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5 հազար 956 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ:
Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրանցված հանցագործությունների մեծ մասը՝ 11 հազար 822 դեպք, արձանագրվել է Երեւանում, հաջորդը՝ Արարատի մարզն է: Միայն Կոտայքի մարզում հունվար-հուլիսին գրանցվել է հանցագործության 1526 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1282-ի դիմաց»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը