Ներքին 4 տարի առաջ - 19:20 21-09-2022

Երեկվա միջադեպի հետեւանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի․ ՊՆ-ն լռում է

Երեկ երեկոյան ՊՆ-ն հաստատեց սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Ըստ գերատեսչության՝ որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ, ՊՆ-ի փոխանցմամբ, իրադրությունը սահմանին կայուն էր, կրակոցներ չկային:

«Հետքի» տեղեկություններով՝ թշնամու կրակոցներից հայկական կողմը մեկ վիրավոր ունի

ՊՆ-ն որեւէ ինֆորմացիա չի հայտնել այս դեպքի մասին։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը «Հետքի» հարցին, թե արդյոք հաստատում է, որ երեկվա միջադեպի հետեւանքով վիրավոր ունենք, պատասխանեց, թե նախարարությունը հայտնում է հակառակորդի կրակոցից վիրավորման ցանկացած դեպքի մասին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ