Ներքին 4 տարի առաջ - 18:22 21-09-2022

Մեր 31-ամյա անկախությունը մշտապես եղել է մաքառում խաղաղության համար․ ՄԻՊ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն է։

Խորհրդանշական է, որ այսօրը ՄԱԿ-ի տոնացույցում նշվում է որպես Խաղաղության միջազգային օր, իսկ մեր անկախ պետության խաղաղությունը խաթարված է ադրբեջանական ագրեսիվ հարձակմամբ, որը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին, ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող բժիշկներին ու լրագրողներին։

Մեր 31-ամյա անկախությունը մշտապես եղել է մաքառում խաղաղության համար, պայքար հայրենիքում արժանապատիվ ու անվտանգ ապրելու համար։

Անկախությունը մեր բարձրագույն արժեքն է, այն անձանց իրավունքների, ազատությունների երաշխավորման ու ապահովման մեր գործուն մեխանիզմն է և առհավատչյան։

Անկախությունը պայքար է մեր իրավունքների համար, անխոնջ աշխատանք ու համազգային կենտրոնացում։ Անկախությունը մեր հպարտությունն ու մեր ինքնությունն է՝ կայուն, անվտանգ, ժողովրդավար ու զարգացող պետությունում ապրելու և արարելու մեր անքակտելի իրավունքը։

Շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ