Ներքին 4 տարի առաջ - 17:30 21-09-2022

Վերսկսում ենք հրապարակային պայքարը․ Վահե Գասպարյան

Ազատության հրապարակում շարունակվում է Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը։

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը նշեց, որ թեպետ նախորդ հանրահավաքին հայտարարել էին, որ հաջորդը պիտի լինի վերջինը՝ պիտի այլևս չհեռանան հրապարակից մինչև չձևավորվի անցումային ժամանակավոր կառավարություն, սակայն, ըստ նրա, վերջին իրադարձությունները՝ սեպտեմբերի 13-ի հերթական ռուս-թուրքական համատեղ լավ ծրագրավորված, մշակած ագրեսիան ստիպել է ժամանակից շուտ վերսկսել հրապարակային պայքարը։

Նա հայտարարեց, որ հանրահավաքը կեզրափակվի երթով՝ դեպի ՌԴ դեսպանատուն, որից հետո՝ դեպի կառավարություն, և վերադարձ կրկին Ազատության հրապարակ։ Գասպարյանը հիշեցրեց, որ հանրահավաքն ունի երեք հիմնական նպատակ՝ ինքնապաշտպանության կազմակերպում, ՀԱՊԿ-ից դուրս գալ և դիմել ԱՄՆ-ին՝ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու համար։

Իր ելույթում քաղաքագետ Արա Պապյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ն միանշանակ ագրեսոր կոչեցին Ադրբեջանին՝ «ի տարբերություն մեր ոխերիմ դաշնակցի, որ առ այսօր դեռ չի կողմնորոշվել, թե ով ում վրա է հարձակվել, ավելին, փորձ է արվում ասել, թե այն քաղաքները, որ հրետակոծության են ենթարկվել, դեռ պարզ չի, թե ում տարածքում են»։

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն հավաստիացնում է, որ ոչ միայն ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, այլև հանձնառու են կանխել նոր ցեղասպանությունները։ ԱՄՆ-ն, Պապյանի խոսքով, կարևորում է ժողովրդավարությունը, և կրկին փաստում, որ չկա, չի կարող լինել ժողովրդավարություն առանց երկրի անկախության և ինքնիշխանության։

«Նաև ուզում եմ նշել, որ Նենսի Փելոսին այցելեց Պաշտպանության նախարարության իր նախաձեռնությամբ և տևական լուրջ հանդիպում ունեցան։ Հուսանք, որ այդ հանդիպումից կարողացան մեր այսօրվա իշխողներն օգտվել և հստակ խնդիրներ դնել։ Քանի որ Փելոսիի խոսքն էր՝ մենք այստեղ ենք, որ լսենք ձեզ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ