Երևան +12°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:55 21-09-2022

Աննորմալ, այ սրբապիղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխեքի շիրիմներին, ի՞նչ ես ուզում, մի՛ արի․ որդեկորույս հայր

«Թուրքը չգիտի՝ հերոսն ինչ ա․․․ Էդ պիղծերը իրավունք չունեն ստեղ ինչ-որ բան անելու»,- ասաց հայրերից մեկը՝ Եռաբլուրի հուշակոթողի մոտից հեռացնելով պաշտոնական պատվիրակության դրած ծաղկեպսակները։

Նա նշեց, որ ամենակոշտ հայհոյանքների են արժանի նրանք, որ մենակ էին թողել զինծառայողներին կռվի դաշտում։ Մինչդեռ հիմա մտնում են Եռաբլուր՝ իբր սգալով կորուստը։ Որդեկորույս մյուս ծնողներն էլ հեռացրին պսակները՝ զայրույթով փաստելով, որ թեպետ իրենք կեսգիշերից մնացել էին Եռաբլուրում, սակայն կանխել պաշտոնական պատվիրակության մուտքը չէին հաջողել, քանի որ լուսադեմին իրենց բերման էին ենթարկել։

«Հասկանո՞ւմ եք, բերման են ենթարկել, այո, էս խուժան ժողովրդավարական երկրում խելագարի ասած՝ ժողովրդավարական երկրում։ Էսօր մեզ տարել են, հերիք չի, մեր կանանց էլ են տարել։ Նիկոլ, քո հրամանով ա կատարվում էս ամեն ինչը, ամոթ քեզ։ Էս ամեն ինչը, որ հասել ա մեզ, հասնի քեզ, քո ընտանիքին․․․ Աննորմալ, այ սրբապիղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխեքի շիրիմներին, ի՞նչ ես ուզում, մի՛ արի էլի, որ ասում ենք։ Քո ձեռով էս երեխեքին սպանել ես, հիմա գալիս ես դերասանավարի չոքում։ Մեր տղերքի շիրիմները պիտի մաքուր մնան։ Իմ տղեն պայքարել ա իր ծնողների, իր քուրերի համար, իր կյանքը տվել ա, էս սրբապիղծները պիտի չգան։ Թող էդ Ազգային ժողովի դռները փակեն, ամենքը մի ավտոմատ վերցնեն, գնան սահման։ Ջերմուկում ընդամենը տասներկու հոգի սահմանը բերել են տասը կիլոմետրից սարքել չորսուկես կլիոմետր։ Էսօր երկու հարյուր սև բերետավոր, երկու հարյուր կարմիր բերետավոր եզներ տղամարդկանց ձեռներն ոլորում են հերիք չի, մայրերին էլ են ոլորում։ Մայրերը վնասվածքներ ունեն։ Էդ բերետավորները, որ մենակ գլուխները իմ քաշին ա, պիտի պատասխան տան»,- ասաց որդեկորույս հայրը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com