Ներքին 4 տարի առաջ - 22:59 20-09-2022

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում, մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակում համագործակցությանն ուղղված քայլերը։

Նշվել է, որ օրերս գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակի միջոցով շարունակվում են գույքագրվել և մարզպետարաններին ու ՏԻՄ-երին փոխանցվել առաջնային օգնության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները։ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է այդ ուղղությամբ մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ արվում է ամենը՝ քաղաքացիներին ըստ կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով։

Համատեղ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու օպերատիվ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկվել են նաև տեղում՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ