Մամուլ 3 տարի առաջ - 10:12 20-09-2022

ՔՊ֊ն որոշել է ընտրությունների չմասնակցել սահմանամերձ Ճամբարակում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի քանի համայնքներում տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Համայնքի ղեկավար են ընտրելու նաեւ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ առաջադրվել է մեկ կուսակցություն միայն՝ գործող համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գլխավորությամբ: Նա առաջադրվել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակով: Ստացվում է՝ անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը թեկնածուներ ունի գրեթե բոլոր վայրերում, որոշել է ընտրությունների չմասնակցել սահմանամերձ Ճամբարակում. այնտեղ վտանգավոր է քարոզարշավ իրականացնել:
Արդյունքում ստացվում է՝ Վազգեն Ադամյանը պայքարելու է ինքն իր դեմ: Իսկ ո՞րն է պատճառը. թերեւս իշխող կուսակցությունը չի ցանկանում համայնքի ղեկավար ունենալ սահմանամերձ համայնքում, այն էլ՝ Ճամբարակում, որը նաեւ հեռու է, խնդիրները շատ են, եւ ինչպես Նիկոլ Փաշինյանը բնորոշում էր Շուշին՝ դժգույն, դժբախտ:
Մինչդեռ հենց երեկ իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մարզերի համաչափ զարգացման, սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին լինելու կարեւորության մասին: Ինչպես միշտ, այս հարցում էլ, իրականությունն ու խոսքերը տարբեր են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան