Ներքին 3 տարի առաջ - 23:41 19-09-2022

Կասկածելի խումբը վնասազերծվելուց հետո պարզվել է՝ հայ դասալիքներ են․ պարզաբանում

Շաքիում տիրող իրավիճակի մասին պարզաբանում է տարածել համայնքի վարչական ղեկավարը։

«Սույն թվականի՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանութի աշխատակցուհին ահազանգել է ինձ ՝ տեղեկացնելով, որ կասկածելի պահվածքով և վարքով քաղաքացիական հագուստով, ոմն քաղաքացի մուտք է գործել խանութ, կատարել գնումներ և զուգահեռ հարցուփորձ արել աշխատակցուհուն գյուղում տիրող իրավիճակի մասին՝ արդյո՞ք կանաց և երեխաներին տարհանել են և նմանատիպ կասկածելի այլ հարցեր։

Ես ՝ Ռ. Մանուչարյանս, հանդիսանալով Շաքի բանակավայրի վարչական ղեկավար, հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակը և պատկան մարմինների կողմից տեղեկացված լինելով,որ ՀՀ տարածք են ներխուժել դիվերսիոն խմբեր, հետամուտ եմ եղել անմիջապես տեղեկացնել աշխարհազորյիններին, որոնք գտնվում են իմ հրամանատարության ներքո, անհապաղ ձեռնարկել պաշտպանական գործողություններ, մի խումբ աշխարհազորայիններ ձեռնամուխ են եղել փակել գյուղի ելքերն ու մուտքերը ՝ Լ. Իսրայելյանի գլխավորությամբ, իսկ մյուս խումբը օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացել է բացահայտել, տվյալ քաղաքացու հետ գյուղ ներթափանցած խմբի թաքստոցը։

Այնուհետև կատարվել է կասկածելի խմբի վնասազերծումը և զինաթափումը իմ և աշխարհազորային Ռ. Ալավերդյանի կողմից։

Մեզ են միացել նաև սրտացավ գյուղացիներ, ովքեր լսել էին կասկածելի խմբի մասին։

Կասկածելի խումբը վնասազերծվելուց հետո, հանձնվել է պատկան մարմիններին, որի արդյունքում պարզվել է՝ հայ դասալիքներ են։

Շնորհակալություն եմ հայտնում համագյուղացիներին՝ իրենց զգոնության և աչալրջության համար և կոչ անում , ցանկացած կասկածելի դեպքերի պարագայում տեղեկացնել ինձ , զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ 094 44 75 64»։

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով