Ներքին 4 տարի առաջ - 21:44 19-09-2022

Սահմանադրական դատարանի նախագահն ու Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը քննարկել են համագործակցության եզրերը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին:

Այս մասին հաղորդագրություն է զետեղվել Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Հաղորդագրության տեքստում ասվում է, որ, ողջունելով հյուրերին, Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ շնորհակալություն հայտնելով դրա շրջանակներում Հայաստանի արդարադատական համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերված նշանակալի աջակցության համար:

Իրենց հերթին Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները վերահաստատել են կազմակերպության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Բարձր դատարանի հետ իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտացված հաստատությունների կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:

Հանդիպման ընթացքում նաև երկուստեք կարևորվել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ