Ներքին 4 տարի առաջ - 20:41 19-09-2022

Չափազանց կարևոր եմ համարում դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը․ Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում հակառուսական հայտարարություններին։
Սամվել Կարապետյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի համար պատմական այս բարդ ժամանակաշրջանում կարևոր է կանխել քաղաքական մանիպուլյացիաները, որոնք մեծապես ապակայունացնում են իրավիճակը երկրում։ Այսօր մենք տեսնում ենք տարբեր ուժերի կողմից հրահրվող բազմաթիվ նման օրինակներ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է էլ ավելի մեծ էսկալացիայի։ Կարևոր է գնահատել այս կրիտիկական ռիսկերը և կանխել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հետագա թշնամական հռետորաբանությունը:

Հայաստանում ստեղծված իրավիճակի կայունացմանը կարելի է օգնել ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ պետության ամրապնդմանն ուղղված համակարգված աշխատանքով՝ հիմնված իրական աշխարհաքաղաքական դաշնակիցների վրա, որոնցից գլխավորը Ռուսաստանն է։ Այսօր շատերը ցանկանում են օգուտ քաղել Հայաստանում իրավիճակի ապակայունացումից, բայց մենք պետք է ամուր լինենք մեր համոզմունքներում։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ վերջին տարիներին Ռուսաստանը և Հայաստանը զարգացրել են կայուն գործընկերային և դաշնակցային հարաբերություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում։ Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, որոնք սերտ կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։ Պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են երկու դաշնակից պետությունների միջև պառակտում մտցնելու միակ նպատակով։ Հայաստանին այսօր խաղաղություն է պետք։ Ուստի ես չափազանց կարևոր եմ համարում դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը և համախմբել Ռուսաստանում հայկական համայնքի ուժերը Հայաստանի շուրջ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ