Ներքին 3 տարի առաջ - 17:26 19-09-2022

Այդպես լավ չէ. միգուցե պատերազմ հայտարարեք Իրանին․ իրանագետ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Գաֆեսջյան կենտրոնում ելույթ ունենալիս անդրադարձել է «Վարդանանք» նկարին․«Այս նկարում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է»,- ասել է Փելոսին։
Այս դիտարկումը մտահոգիչ են համարել արևելագետներ Վարդան Ոսկանյանն ու Վարուժան Գեղամյանը։

Իրենց գրառումներում նրանք նշել են, որ այսօր, երբ Հայաստան համար կարևոր է թշնամու դեմ ունենալ ամուր դաշնակցային հարաբերություններ, նման պատմական դրվագ Իրանին հիշեցնելը կարող է սադրիչ լինել։

Մասնավորապես թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր էջում գրել է․ «ԱՄՆ 3-րդ պաշտոնյան, հղում կատարելով Ավարայրի ճակատամարտին, հերթական փորձն արեց սադրելու իրանական կողմին․․․ Դժվար պահին թույլ տալը նման սադրանք դաշնակցի ու շահակցի հասցեին մեղմ ասած, անմտություն է»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կա երկու պետություն, որոնք կարող են ոչ միայն խոսքով, այլև գործով օգտակար լինել Հայաստանին իր հիմնական երկու թշնամու` Թուրքիայի և Ադրբեջանի դեմ․ դրանք են Իրանն ու Ռուսաստանը:

«Եթե պետք է փնտրել դաշնակից, ապա փորձել կառուցել դաշնակցային հարաբերություններ` դրանք դարձնելով արտաքին քաղաքական գերակայություն, ապա Թեհրանն ու Մոսկվան են այն մայրաքաղաքները, որտեղ օրնիբուն պետք է աշխատեն մեր դիվանագետներն ու քաղաքագետները: Իսկ ով հավատում է յոթ սարից այն կողմ մեզ ժպտացող ու մեզ համար ամեն անդադար «մտահոգվող» պետությունների օգնությանը, ապա մեկ բառով ուղղակի մանկամիտ է: Դե իսկ դրա քարոզիչները Հայաստանի թշնամիներն են, որովհետև միայն թշնամին կանի ամեն բան, որպեսզի մենք Թուրքիայի դեմ մնանք մենմենակ: Իսկ եթե դուք դեռ չեք հասկացել, թե ինչ է տալիս մեզ Իրանի և Ռուսաստանի հետ շահակցությունը, ապա նայեք Սյունիքին: Նոյեմբերի 9-ից հետո այն մնում է հայկական միայն ու միայն Թեհրանի ու Մոսկվայի շնոուհիվ: Սա է եղելությունը»,- նշել է Գեղամյանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հայկական կողմի բացթողումն է ելույթն այդ նկարի մոտ կազմակերպելը․ «Չէ, էլի՝ բայց ո՞ւմ խիստ «ճանճանչափայլ» մտքով է անցնել Նենսի Փելոսիին այս ճակատագրական պահին Գաֆեսջյան կենտրոնում կանգնեցնել կամ թույլ տալ կանգնել Ավարայրի նկարի առջև ելույթի, որպեսզի նա այդ ելույթը սկսի՝ ասելով, որ այդ նկարում՝ «քրիստոնյա Հայաստանի՝ պարսիկների դեմ պայքարի դրվագն է»։

Չէ, այդպես լավ չէ. միգուցե պատերազմ հայտարարե՞ք Իրանին, որն այս պահին ապահովում է Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը և զսպում Բաքվի վարչախմբին»։ Գեղամյանը վստահ է, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքն ունեն մեկ խնդիր․ հայերի ձեռքով տարածաշրջանից հանել Իրանն ու Ռուսաստանը և փոխարենը Հարավային Կովկասը տալ իրենց դաշնակից Թուրքիային։ «Իսկ թե ինչ ցանկություններ ունեն Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի մասով, կարծում եմ, քաջատեղյակ եք»,- եզրափակել է նա։

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Երևան է ժամանել շաբաթ երեկոյան: Կայացել են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով