Ներքին 3 տարի առաջ - 11:12 19-09-2022

Սպիտակի ոլորաններում ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Շինաշխատանքների տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ի աշխատակից Աշոտ Նորոյանը տեղեկացնում է, որ այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե վերին շերտը, կատարվում են այլ աշխատանքներ։ Արդեն իսկ 30 հազար քմ ասֆալտապատում է կատարվել։ Նա նշում է, որ ամենօրյա ռեժիմով հսկողություն է իրականացվում. կատարված աշխատանքները բոլոր փուլերում ենթարկվում են ստուգման։ Տեխհսկողն ընդգծում է, որ ճանապարհաշինության ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել այն պատճառով, որ շինարարությունն ընթանում է ինտենսիվ երթևեկությանը զուգահեռ։

Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը հիմնանորոգվող 7.7կմ երկարությամբ հատվածում կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել հենապատերը, արհեստական կառուցվածքները, արդիականացրել է ջրահեռացման համակարգը։ Ասֆալտապատման ավարտից հետո կկատարվի գծանշում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ընթացիկ աշխատանքներին, զրուցել շինարարի հետ՝ քննարկելով աշխատանքային հարցեր։

Նշենք, որ Մ-3 ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 348 մլն դրամ է։

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով