Ներքին 4 տարի առաջ - 18:48 17-09-2022

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, շաբաթ օրը դիտարկում է անցկացրել Հայաստան- Ադրբեջան սահմանի մի քանի տեղամասերում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ցուցադրել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։ Առաքելությունն այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկի հետևանքով տուժել է բնակելի շենք։

Առաքելության ներկայացուցիչները պետք է գնահատեն իրավիճակը հակամարտության գոտում, պատրաստեն զեկույց և առաջարկներ մշակեն լարվածությունը թուլացնելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում