Ներքին 4 տարի առաջ - 11:50 16-09-2022

Միջազգային հանրությունը հակառակ արձագանք տվեց Ադրբեջանի այն թեզին, թե ԼՂ հիմնախնդիր չկա. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում ներկայացնելով ՄԱԿ-ի ԱԽ նիստի մանրամասները, նշեց, որ սա թվով երկրորդ քննարկումն էր. «Երկու օր առաջ տեղի է ունեցել եւս մեկ քննարկում փակ ռեժիմում: Երկրորդը մեր պնդմամբ տեղի է ունեցել բաց ռեժիմում, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետեւել ՄԱԿ-ի ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին: Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց սա որեւէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարեւորությունը, որովհետեւ այնուամենայնիվ, ըստ էության, միջազգային հանրությունը նույնիսկ առանց փաստաթղթի շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ:

Ես հիմա կթվարկեմ դրանք. Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը, մինչեւ ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է ագրեսիա տերմինը: Այսինքն շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Ավելին ասեմ, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաեւ ԼՂ հակամարտության,. Հիմնախնդրի մասին: Ըստ էության, չափազանցրած չեմ լինի, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից: Սա միջազգային հանրության դիրքավորումն է եւ մենք պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»,-ասաց նա:

ԱԳ նախարարը գնահատանքի խոսքեր ասաց այն երկրների հասցեին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի եւ ագրեսիայի թիրախի միջեւ. «Բայց նաեւ պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների եւ երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, եւ թերեւս նաեւ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում