Ներքին 3 տարի առաջ - 08:37 16-09-2022

Դատախազը հեռացավ առանց դուռը համբուրելու, նորը եկավ առանց խոսելու. մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի հրաժեշտի նիստը եւ նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը Գլխավոր դատախազություն բավականին ուշագրավ մթնոլորտում են անցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որեւէ դատախազի հետ չի շփվել եւ որեւէ բառ չի ասել: Նա բացառապես խոսել է ՀՀ հեռացող Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հետ. նրան գիրք է նվիրել եւ հաջողություն մաղթել: Այս ամենից հետո Աննա Վարդապետյանը ամբիոնից դատախազներին պատմել է իր մասին ու հեռացել:
Դատախազները նիստից հետո գնացել են իրենց աշխատասենյակներ՝ սպասելով, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Իսկ նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտից առաջ ասել է, որ շնորհակալություն է հայտնում բոլորին, այդ թվում՝ նաեւ քննադատողներին ու հեռացել է: Ի դեպ, Դավթյանը չի համբուրել դատախազության դուռը:
Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նիստից անմիջապես հետո ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանը երկրորդ անգամ է ազատման դիմում գրել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է