Ներքին 3 տարի առաջ - 16:31 14-09-2022

Խաչատուր Սուքիասյանի հերթական աշխատակիցը դարձել է ադրբեջանական հերոս

Արդեն որերորդ անգամ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները դառնում են ադրբեջանական լրատվադաշտի հերոս։ Առաջին նմանատիպ դեպքը 2021 թ-ի մարտին էր, երբ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիայի ընթացքում մի կին խոսում էր այն մասին, որ Շուշին, Արցախը Ադրբեջանինն են։

«Որ գրավել՝ ապրել եք գիտեք մե՞րն է, մերը չէր»,-ասում էր կինը։

Այդ օրերին այս կնոջ տեսանյութը Ադրբեջանի լրատվամիջոցներում հիթ էր դարձել։ Սահմանային էսկալացիայի այս օրերին, երբ ոչ միայն դիրքեր, այլև բնակավայրեր են ռմբակոծվում, երբ մարդիկ են տարհանվում, երբ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան՝ գործարար-պատգամավորին պատկանող լրատվականի՝ araratnews-ի լրագրողը ՊՆ հաղորդագրությունների իր հերքմամբ դարձել է ադրբեջանական լրատվադաշտի հերթական հերոսը։

Լրագրողը ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցնում էր, թե գտնվում է Գորիսում, թե կարծում էր, որ Սյունիք է գնացել ինչ-որ սարսափ մարտական իրականություն նկարելու, սակայն այնտեղ լռություն էր։ Ի դեպ, իշխանությունների պրոպագանդիստ աղջիկը իբր դեպքի վայրից ֆոտոներ է հրապարակել, որոնք իրականում ոչ թե Գորիսից են, այլ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքից։

Թերևս պատահական չէ, որ հենց Սուքիասյանի աշխատակիցներն ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվում։

Ի վերջո, Խաչատուր Սուքիասյանը իշխող ուժի հենց այն պատգամավորներից է, ում համար կոմունիկացիաների բացումը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը պարզապես խաղաղ ապրելու սովորական ցանկություն չէ, այլև բազմամիլիոնանոց գործարքների ապահովման անհրաժեշտ հիմք։

Ամենից շատ դիտված