Ներքին 4 տարի առաջ - 09:52 14-09-2022

Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ Իրանից

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս պահին Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ Իրանից
Պետդեպի և Սպիտակ տան հայտարարություններն առավել հասցեական են, տողատակերն ավելի հստակ։ Ալիևին հասկացնել են տալիս, որ ԼՂ խնդիրն ԱՄՆ-ում դեռ լուծված չեն համարում, և գիտեն թե ով է ռազմական գործողությունների նախաձեռնողը։ Այս ամենը բնականաբար չի արվում մեր սիրուն աչքերի կամ փայլուն դիվանագիտության համար։ ԱՄՆ-ն ունի իր տարածաշրջանային շահերը, դեմոկրատական վարչակազմն՝ իրենը։

Ամենից զատ, ԱՄՆ-ին դուր չի գալիս Ալիևի անադեկվատ պահվածքն ու հայտարարություններն ուղղված Մինսկի խմբին և մասնավորապես ԱՄՆ համանախագահությանը։ Ամերիկացիները Ալիևին բացատրում են, որ նա չէ որոշողը, թե ինչպիսինը պետք է լինի ՄԽ ապագան։

ԱՄՆ նախագահն ամեն առավոտյան, (բառիս բուն իմաստով) ստանում է հետախուզակական տասնյակ գործակալությունների տեղեկություններն ու վերլուծականներն աշխարհի ամենատարբեր ծայրերից ամերիկյան հետաքրքրությունների շրջանակներում։ Այսինքն, որևէ պետության որևէ զինվորական մեքենա աննկատ չի կարող հատել այլ պետության սահմանը։ Այնպես որ խաբելն անիմաստ է, ԱՄՆ-ն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունի քան Ադրբեջանը բնակչություն, հետևաբար ալիևյան տեղեկատվական դիվերսիաները գերտերությունների համար չեն։

Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցություններին, ապա փորձը ցույց է տալիս, որ հանրային դիվանագիտական ձևակերպումները սովորաբար առավել մեղմ կարող են լինել, քան հեռախոսային խոսակցության սղագրությունը։

Խորհրդանշական է այն, որ ամերիկացիները համանախագահ են նշանակում, գիտակցելով, որ մյուս կողմի համանախագահը Ռուսաստանն է, այսինքն պատրաստ են նաև համագործակցել Ռուսաստանի հետ։
Այստեղ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը ՄԽ հարցում։ Եթե Հայաստանն էլ է Ադրբեջանի օրինակով ուզում թաղել ՄԽ-ն, նշանակում է այդ գործը կրկնակի հեշտանում է։

Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա Իրանի հայտարարություններն էլ բնականաբար անհանգստացնում են Ալիևին և չեմ բացառում, որ Նախիջևանի ուղղությունից գործողություններ չանելը կարող է պայմանավորված լինել հենց դրանով»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ