Խոսք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:52 13-09-2022

Երիտասարդ սերունդը չպետք է մասնակցի պատերազմի, հետ քաշեք նրանց, մեզ զինեք. վախենո՞ւմ եք․ Մանախ

Oragir.news-ը զրուցել է «Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանի՝ Մանախի հետ։

«Վարդենիսում՝ սարերի վրա դեռ ծխում են նախորդ երկու օրերի կրակած միջոցները, այսինքն՝ այդ ի՞նչ միջոցներ էին կիրառել, որ չկա անգամ այս եղանակին սարերի վրա խոտ, մեր քարերը դեռ հալվում են։ 18-20 տարեկանները ժամկետայիններ չեն, պայմանագրայիններ են, և անցել են լուրջ պատրաստություն Թուրքիայում։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ մեր որակի մարդիկ կանգնեն այդ զորքերի դեմ։

ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, արտաքին ագրեսիան, պետական սահմանի հատումը թշնամական պետության կողմից ոչ թե սկսվել է 2021 թվականի մայիսի 12-ից, այլ 2019 թվականի մայիս ամսից Եղեգնաձորից։

Երեկ երեկոյան, երբ իմացանք, որ ադրբեջանցիները հերթական սադրանքը իրականացրին, շտապ զանգերի ու այլ կապերի միջոցով մեր խմբերին ոտքի հանեցինք ու բերեցինք մարտական վիճակի, որ հասկանանք թշնամու հետագա հարձակման ուղղությունը, ծավալը, որովհետև թշնամին մի քանի ուղղությամբ է աշխատում։ Ես մի քանի ամիս է՝ ասում էի, որ թշնամին հարձակվելու է, այն էլ՝ մի քանի ուղղություններով։ Իմ հասցեին հնչում էին վիրավորանքներ, իբր ես շառ էի անում»,- ասաց Այվազյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող