Ներքին 3 տարի առաջ - 21:49 12-09-2022

Երկրի համար գլխավոր սպառնալիքը գալիս է երկրի իշխանություններից․ Տիգրան Աբրահամյան

«Անկախ այն գործընթացներից, որոնք ընթանում են ռեգիոնում, երկրի համար գլխավոր սպառնալիքը գալիս է երկրի իշխանություններից»։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն գործընթացը, որ սկսել են երկրի իշխանությունները՝ սկսած երկրի պետական համակարգի կազմալուծումից, վերջացած այն պետական քաղաքակությամբ, որը այսօր վարվում է, ասվածի վառ ապացույցն են։ Գլխավոր գործընթացը, որ այսօր ընթանում է, և իր մեջ անվտանգային սպառնալիքներ է ներկայացնում, այսպես կոչված խաղաղության պայմանագիրն է, այս պայմանագիրը միայն առաջին հայացքից է խաղաղության մասին։ Իրականության մեջ այն կարող է կոչվել «կապիտուլյացիոն», «հանձնման» պայմանագիր, բայց ոչ երբեք խաղաղության»,- ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի մեջ ներառված սկզբունքները ակնհայտորեն չեն խոսում Հայաստանի և Արցախի խաղաղության մասին՝ ընդգծելով, որ ինքնորոշման իրավունքը միանգամայն բացակայում է այս գործընթացից։

«Հայաստանի կողմից առաջարկվող սկզբունքները Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող թեմաներում որևէ ամրագրում չունեն այս փաստաթղթում։ Միջազգային մեր գործընկերները մեզ հաճախ հարցնում են, արդյոք մենք դեմ ենք դեմարկացիայի և դելիմիտացիաի գործընթացին, հարցը տարօրինակ է հնչում, քանի որ դրան նախորդել է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթման գործընթացը, այսինքն Ադրբեջանը ինքը իր ձևով արդեն իրականացրել է այդ գործընթացը, հիմա փորձում է դրան իրավական ամրագրումներ»,- ասաց նա։
Աբրահամյանը նշեց, որ Արբեջանը նպատակ ունի իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին վերահսկողություն հաստատել Հայաստանի գլխավոր կոմունիկաիացների վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու