Ներքին 3 տարի առաջ - 13:34 09-09-2022

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր երկրների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: