Ներքին 3 տարի առաջ - 17:02 08-09-2022

Վահրամ Դումանյանը՝ իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին

«Անկեղծ ասած՝ առաջին անգամ հիմա լսեցի դրա մասին, նորություն էր։ Միտքը իր ամբողջ ենթակետերով առաջին անգամ լսեցի»,-այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ճի՞շտ է, որ նա պարտաստվում է հրաժարական տալ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք․ որ գործադիրի կուլիսներում այս օրերին քննարկվում է ԿԳՄՍնախարար Վահրամ Դումանյանի պաշտոնանկության հարցը: