Մամուլ 4 տարի առաջ - 09:52 08-09-2022

Երևանի ավագանիում իշխող ուժը կդառնա՞ ընդդիմություն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Երևանի ավագանու սպասվող ընտրությունները կարող են հետաքրքիր զագացումներ ունենալ և դառնալ գործող իշխանությունների յուրատեսակ «կարապի երգը»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հիմնական ուժերը գոնե այս պահի դրությամբ նպատակ ունեն ոչ թե միավորվել ու առաջադրել մեկ ցուցակ ու մեկ թեկնածու, այլ հանդես գալ մի քանի քաղաքական միավորներով: Նպատակը հստակ է. նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երևանյան ընտրություններում որևէ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնություն ստանալ չի հաջողվի:
Ըստ այդմ, ապակենտրոն մասնակցության շնորհիվ հնարավոր կլինի ունենալ այնպիսի ներկայացվածություն, որ ընտրություններից հետո կարելի լինի կազմել կոալիցիա՝ այդպիսով Երևանի ավագանիում ՔՊ-ին դարձնելով ընդդիմություն: Մյուս կողմից՝ մեր աղբյուրը փոխանցում է, որ այս դեպքում խնդիրը ոչ այնքան բուն ավագանու ընտրություններում հաղթելն է, որքան հիմքեր ստեղծելը ապագա ամբողջական իշխանափոխության համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը