Ուղիղ եթեր
Մարդիկ 50 տոկոսով լավ կապրեն, երբ Փաշինյանն ընդդիմություն կդառնա 
copy image url

Մարդիկ 50 տոկոսով լավ կապրեն, երբ Փաշինյանն ընդդիմություն կդառնա 

Ներքին 1 օր առաջ - 15:05 05-06-2025
Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան՝ 2018-ին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում։

Փաշինյանը, համեմատելով 2018-ի ապրիլին և 2025-ի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձերը, արձանագրելով 75 տոկոս աճ, դրանից հանելով 25 տոկոս գնաճը, եզրակացրել է, որ միջին աշխատավարձն աճել է 50 տոկոով, հետևաբար՝ մարդիկ 50 տոկոսով լավ են ապրում։

Այնուհետև նա ի ցույց է դրել իր պատկերացումները լավ ապրելու մասին։ «Լավ ապրել նշանակում է, իմ կարծիքով, լինել երջանիկ: Իսկ ե՞րբ է անհատը երջանիկ, իմ կարծիքով՝ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն՝ առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմաններին, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին և /կամ մշակույթին»,- ասել է Փաշինյանը։

Այս սահմանման հեղինակը Բութանի Վանգչուկ 4-րդ թագավորն է։ 1974-ից նա ՄԱԿ-ի ամբիոնից բազմաթիվ ելույթեր է ունեցել երջանկության կարևորության մասին, նշելով, որ պետության տնտեսական առաջընթացն ու ընդհանուր բարեկեցության մակարդակը անհրաժեշտ է չափել ոչ թե ՀՆԱ-ով, այլ Համախառն ներքին երջանկության ցուցանիշներով։ Սկզբում նրա վրա ծիծաղում էին։ Հետո լուրջ ընդունեցին։ 2003-ից աշխարհում, այդ թվում՝ՀՀ-ում, երջանկության ինդեքս են չափում։

Իհարկե, ընդդիմախոսներն իրավացին են, կարծելով, թե Փաշինյանն այսպիսով ժողովրդին ծաղրում է, քանի որ նրա կառավարաման օրոք պետությանն ու ժողովրդին մեծ պարտություններ, նվաստացումներ են պատճառվել։ Բաքվում տասնյակ հայրենակիցներ են հանիրավի տանջվում, որոնց ներկայացված մեղադրանքներն առնչվում են հայ ժողովրդին, Հայաստանին։ Ողջամիտ քաղաքացու համար իրական դժբախտություն է հայրենիքի մի մասի զավթված լինելը։ Ո՞վ կարող է այս պարտությունների, նվաստացումների ֆոնին ասել, որ երջաիկ է, լավ է ապրում, քան 2018-ին։

Գուցե որոշ մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը երջանիկ են, որ 2018-ի համեմատությամբ բարձր եկամուտներ ունեն ու պարբերաբար ճամփորդում են։ Սակայն կարելի է վստահաբար ասել, որ հանրության մի ստվար հատված ընկճված է, երջանիկ չէ ու լավ չի ապրում։ Մարդիկ ցածր աշխատավարձ են ստանում, մի կերպ կարողանալով կենսական կարիքների մի մասը հոգալ, որովհետև Փաշինյանի սխալ քաղաքականության արդյունքում արտաքին նոր ներդրումներ տնտեսության մեջ չեն կատարվում։ Մարդիկ պաշտպանված չեն զգում, քանի որ սահմանին ամեն օր կրակոցներ են լինում, իսկ ՔՊ-ական իշխանությունը դրանք կանխելու ունակ չէ։ ՔՊ համակիրներն էլ հոգևոր կյանքին հաղորդակից չեն, քանի որ իրենց առաջնորդը եկեղեցու դեմ պատերազմ է վարում։

Այս համապատկերում ասելը, թե մարդիկ 50 տոկոսով լավ են ապրում, քան 2018-ին, իսկապես ծաղր է։ Եվ բնական է, որ որոշ ընդդիմախոսներ հակադարձում են նրան, ասելով, որ 50 տոկոս լավ ապրելու մասին Փաշինյանի հաշվարկն իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ հույս են հայտնում, որ մարդիկ լավ կապրեն, երբ Փաշինյանն ընդդիմություն կդառնա։

Կարճ ասած՝ եթե Փաշինյանն ուզում է, որ մարդիկ 50 տոկոսով լավ ապրեն, ապա կարող է ազատել գերության մեջ գտնվողների 50 տոկոսին, ՀՀ-ից բռնազավթված տարածքների 50 տոկոսն ազատագրել, բռնի տեղահանվածների 50-ի՝ Արցախում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը վերականգնել, ՀՀ-ից ռուսական զորքերի 50 տոկոսը դուրս հրավիրել, արևմտյան ներդրումային առաջարկների գոնե 50 տոկոսի համար կանաչ լույս վառել։ Այս բաներից հետո գուցե ինչ-որ հիմքեր կստեղծվեն, որ մարդիկ 50 տոկոսով լավ ապրեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
22:16 Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
22:43 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 22-ամյա երիտասարդ
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից