Արտաքին 4 տարի առաջ - 19:28 07-09-2022

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը Թուրքիան անվանում է «բարեկամ երկիր»

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին:

«Անկասկած, Թուրքիան մեզ համար բարեկամ երկիր է։ Թուրքիան մեզ համար շատ կարևոր գործընկեր է թե՛ քաղաքական և թե՛ առևտրատնտեսական համագործակցության առումով։ Մենք գիտենք, որ Թուրքիան չի միացել հակառուսական ապօրինի պատժամիջոցներին, Թուրքիան իրականում վարում է ինքնիշխան, անկախ արտաքին քաղաքականություն»,- նշել է Պեսկովը:
Ըստ նրա` երկու երկրների համագործակցության ներուժը հսկայական է և դեռ ամբողջությամբ չի օգտագործվել:

Միաժամանակ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կան տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի հարցում:

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Թուրքիայի փորձերին, Պեսկովն նշել է. «Ինչ վերաբերում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, ապա այս հարցում ոչինչ չի փոխվել։ Մեզ պետք չէ հանդիպում միայն հանդիպման համար»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան