Ներքին 3 տարի առաջ - 20:12 05-09-2022

Հայաստանի գրադարաններում կբացվեն Մոսկվայի անկյուններ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ այսուհետև Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցի գրադարանում կգործի Մոսկվայի անկյուն, որտեղ ներկայացված է հետաքրքիր և ճանաչողական գրականություն Ռուսաստանի մայրաքաղաքի մասին: Այս մասին հայտնում են ՄՄԳԿ-ից։

Կրթական այս հարթակի բացմամբ ազդարարվեց Երևանում 875-ամյակի միջոցառումների և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) 15-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

«Մոսկվայի մասին գրքերը կօգնեն երեխաներին իմանալ ավելին մայրաքաղաքի մասին և հաղորդակցվել մշակույթին, ինչը կծառայի երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Մոսկվայի միջև մշակութային երկխոսության զարգացմանը», – նշեց դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենի խոսքով, խորհրդանշական է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի 875-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է Մոսկովյան փողոցում գտնվող Ա․ Պուշկինի անվան դպրոցում:

«Այս գործակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ դպրոցը և մանկավարժները կրթում ու դաստիարակում են ապագա սերնդին և այս կարևոր առաքելության մեջ պահպանում և ամրապնդում երկու ժողովուրդների արժեքներն ու դարավոր բարեկամությունը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մոսկվայի անկյան բացման առիթով դպրոցի աշակերտները պատրաստել էին համերգային ծրագիր, որի ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր փաստեր Մոսկվայի մասին։ Միջոցառման ավարտին Վահրամ Կարապետյանը Նատալյա Ստեփանյանին հանձնեց շնորհակալագիր տոնական միջոցառումների շրջանակում գործակցության և աջակցության համար:

Մոսկվայի անկյունների բացումը նախատեսվում է նաև Հայաստանի այլ գրադարաններում։ Կրթական անկյունների նպատակն է հանրությանը ծանոթացնել Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային և պատմական ժառանգությանը, հավաստի տեղեկություններ տրամադրել ժամանակակից Մոսկվայի մասին։

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով
23:00 Այլազգի տղամարդու անկանոն պարերն արդեն ոչ ոքի չեն զարմացնում. երևանցիները «պատրաստված» են
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
23:18 Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում