Ներքին 3 տարի առաջ - 13:00 25-05-2023

ԱԺ այգու դարպասները Փաշինյանի ծննդյան օրը կբացվեն

Հունիսի 1-ին Ազգային ժողովի այգու դարպասները բաց կլինեն։ «Այս տարի ևս հունիսի 1-ին նախատեսվում է միջոցառման անցկացում Ազգային ժողովի այգում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նախատեսվո՞ւմ են միջոցառումների անցկացում ԱԺ այգում, թե ոչ։

Խաչատրյանը նշեց, որ միջոցառումների բովանդակության և ժամանակացույցի մասին մանրամասներ այս պահին չի կարող հաղորդել, ավելի ուշ այդ մասին կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ ամեն տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովը խորհրդարանի այգում ու Բաղրամյան պողոտայում կազմակերպել է ուրախ միջոցառում։

Հիշեցնենք նաև, որ այս տարի հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդառնա 48 տարեկան։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան