Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:08 02-09-2022

Չեմ էլ կասկածում, որ վաղը նման բան կլինի․ Տիրան Խաչատրյանը՝ իրեն հնարավոր մեղադրանք առաջադրելու մասին

«Ինչ դրվագներով է առաջադրվել, ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել, իսկ պրոցեսը նոր չի սկսվել, պրոցեսը մի տարուց ավելի է, ինչ սկսվել է, և ես զարմանում եմ, թե ինչի է այսքան ձգձգվել կոնկրետ այդ հարցի հետ կապված»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքին։

Պատասխանելով Օragir.news-ի հարցին, թե այդ հրամանատարները կարող էին անփութություն ցուցաբերել, Խաչատրյանն ասաց.«Իհարկե, կարելի է ասել, որ այդ հոդվածը հերթապահ հոդված է ներկայացվել և գործի դրվել, բայց կարող է։ Ամեն մեկն էլ, փորձառու կամայական մասնագետ կարող է ինչ-որ պահի, ինչ-որ հարցի նկատմամբ անփույթ լինել, և դրանք բերեն որոշակի ծանր հետևանքի»։

Պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞, որ մի օր էլ պաշտոնաթող զինվորականներին մեղադրանք կառաջադրվի, հերթը կհասնի իրեն, Խաչատրյանն ասաց. «Մտավախություն չունեմ, բայց չեմ էլ կասկածում, որ վաղը նման բան կլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա