Ներքին 3 տարի առաջ - 19:55 01-09-2022

Ալեն Սիմոնյանը հավաստագրեր և խորհրդանշական նվերներ է հանձնել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին ավարտվել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

«Մեր նոր նստաշրջանի մեկնարկին դեռ մի քանի օր կա, ես շատ ուրախ եմ, որ դրան ընդառաջ այստեղ հյուրընկալում ենք ձեզ»,- շնորհավորելով աշակերտներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հավաստագրեր և խորհրդանշական նվերներ է հանձնել ծրագրի մասնակից ավագ դպրոցի աշակերտներին՝ մաղթելով նոր ուսումնական տարում բազում հաջողություններ:

Խոսելով դպրոցական տարիներին ստացած գիտելիքների մասին՝ Ալեն Սիմոնյանն աշակերտներին հորդորել է հնարավորինս լուրջ վերաբերել դրանց, քանի որ դրանք ամբողջ կյանքի համար են: Նա խոսել է գիտելիք, ազատություն, ժողովրդավարություն բանաձևի նշանակությունից, որն էլ ձևավորում է իր իրավունքներին քաջատեղյակ և պարտավորությունները պատվով կրող քաղաքացի: «Այս դպրոցը համարեք գիտելիքների և տեղեկատվության ստացման սկզբնակետ և հռչակեք ձեզ համար, որ մարդը գերագույն արժեք է»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

«Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը համակարգող պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, ՄԱԿ ԶԳ-ին, Ազգային ժողովի նախագահի գրասենյակին և աշխատակազմին նախաձեռնությանն աջակցելու համար: Նա կարևորել է գիտելիքի ուժը, շնորհավորել ծրագրի մասնակիցներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով հաջողություններ փոքր ու մեծ նախաձեռնություններում:

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, դիմելով աշակերտներին, նշել է, որ նրանք ժողովրդավարության այս տանը՝ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում, գիտակցեն ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:

«Մեզ համար շատ կարևոր է ունենալ իրազեկ, լայնախոհ և ակտիվ քաղաքացիների նոր հզոր սերունդ, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար: Հուսով ենք, որ դուք այժմ ավելի մեծ վստահություն ունեք ապագայի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

Մասնակիցները շնորհակալություն են հայտնել բովանդակալից, գերհագեցած ծրագրով դասընթացի համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից