Ներքին 2 տարի առաջ - 18:52 25-08-2023

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ:

Հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս:

«Ձեռքբերումներ ունենալու համար լինել նպատակասլաց, զինվել գիտելիքներով, չկոտրվել ձախողումներից եւ տիրապետել խոսքի արվեստին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով պատանիների հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ելույթների տեսակներին եւ դպրոցական գիտելիքների այն անհրաժեշտ պաշարին, որը հետագայում զարգացնելու դեպքում քաղաքական գործիչը կարող է լավ հռետոր դառնալ եւ ազդեցիկ ելույթներ ունենալ: Ալեն Սիմոնյանն աշակերտներին խորհուրդ է տվել ելույթ գրելիս հիմնական ասելիքը թողնել վերջում, որովհետեւ մարդիկ ավելի տպավորվում են կարեւոր միտքը վերջում լսելիս: Նա առաջարկել է հեռու մնալ մեջբերումներից եւ ունենալ սեփական մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարը հավելել է՝ ասելիքը տեղ հասցնելու ճանապարհին ամենակարեւորը մարդկանց աչքերին նայելն է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ամբողջապես ընկալվեց ասվածը, թե՝ ոչ:

Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տվել պատանիներին փնտրել հասկացող աչքեր եւ եթե տվյալ վայրում չկան այդպիսիք, ուրեմն ինչ-որ բան ելույթում այն չէ, եւ պետք է վերաձեւակերպել ասելիքը:

Աշակերտները բազում հարցեր են ուղղել համայնքային խնդիրների, օրենսդրական նախաձեռնությունների եւ ԱԺ նախագահի լիազորությունների մասին: Հարցեր են հնչել նաեւ պատանդի կարգավիճակում գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի ճակատագրի, կնքման դեպքում խաղաղության պայմանագրից սպասելիքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման ուղիների, տնտեսական բլոկում իրականացվող հեռանկարային քայլերին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից