Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:53 25-08-2022

Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշակերտներին, անդրադարձել նախագահական ինստիտուտի գործունեությանն ու դերին, որակյալ կրթություն ստանալու, ինչպես նաև պատասխանատու քաղաքացի լինելու անհրաժեշտությանը, դրվագներ է ներկայացրել Անկախության հռչակագրի ընդունման պատմությունից:

Նախագահն իր խոսքում, մասնավորապես ասել է.

«Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ միայն և միայն մեր գիտելիքով, մտքով և մեր նախաձեռնություններով: Եթե ինչ-որ ժամանակ մտածել ենք, որ կային այլ չափանիշներ, ապա այսօր կարող ենք հստակ ասել, որ ո՛չ հանքարդյունաբերությունը, ո՛չ ծիրանը, ոչ ջերմուկը (որովհետև կար այդպիսի գաղափար), մեզ չեն օգնի, եթե չկա միտք, եթե չկա նախաձեռնություն, եթե չկա ազատություն և ամենակարևորը՝ գիտելիք:

Դուք այդ գիտելիքները ստացողներն ենք և շարունակելու եք ստանալ: Իմ ցանկությունը, իմ խնդրանքն է՝ ամեն առիթ օգտագործեք գիտելիք ստանալու համար: Ամեն մի հանդիպման ժամանակ, ամեն մի հնարավորության դեպքում փորձեք գիտելիք ստանալ: Մի՛ հոգնեք:

Ես ամեն օր ինչ-որ մի բան եմ սովորում, ինչ-որ մի նոր բան են կարդում: Կյանքում երբեք գիտելիք ստանալու հնարավորությունը չի ավարտվելու, իսկ ներկա ժամանակներում առավել ևս: Այս արագ փոփոխվող, արագ նոր պահանջներ ներկայացնող աշխարհում, եթե սովորելու ձգտում ունեք, ապա համոզված եմ` ձեր ստեղծագործական հնարավորությունները մեծանալու են: Դուք ինքներդ կտեսնեք, որ դառնալու եք նոր գաղափարների, նոր հայտնագործությունների կրողներ, և պետության դերը կայանալու է միայն նրանում, որ ձեզ հնարավորություն տա ուղղակի ազատորեն այդ ամեն ինչն իրագործել:

Մեր երկրում ազատության հետ կապված խնդիրներ չկան, և եթե որևէ խնդիր է ծագում՝ մեր արձագանքը միանշանակ է լինում. մենք պետք է կարողանանք այդ սահմանափակումը վերացնել՝ լինի դա բիզնեսում, առօրյա կյանքում, սահմանային անցակետերում: Այդ ամեն ինչն արվելու է հանուն նրա, որ մարդիկ գան այստեղ և իրենց լավ զգան, խոսքը ոչ միայն մեր երկրի քաղաքացիների մասին է»:

Այնուհետև նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է աշակերտներին հետարքրքող հարցերին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան