Ներքին 10 ամիս առաջ - 20:38 29-08-2025

Նախագահն ընդունել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին։

Նախագահը ողջունել է երիտասարդներին՝ ընդգծելով, որ նման ծրագրերը կարևոր հարթակ են պետականության հիմնարար արժեքները խորությամբ հասկանալու և նոր սերնդի գիտելիքները բազմակողմանիորեն զարգացնելու համար։

Իր խոսքում Հանրապետության նախագահը խոսել է պետական անկախության, ինքնիշխանության, ազատության և ժողովրդավարության գաղափարների մասին՝ առանձնացնելով դրանց դերը մեր հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման մեջ։

Նա շեշտել է, որ այդ արժեքները ոչ միայն պատմական ճանապարհի արդյունք են, այլև մեր ապագայի ձևավորման հենասյուներ։

Բանախոսության ավարտին նախագահը զրույց է ունեցել Ամառային դպրոցի մասնակիցների հետ՝ պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին երկրի ներքին զարգացումներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին և հասարակական կյանքի տարբեր ոլորտներին։

Երիտասարդները հնարավորություն են ունեցել ոչ միայն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, այլև լսել նախագահի դիտարկումները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից