Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:03 01-09-2022

Դա ուղղակի բացառվում է․ Թաթոյանը՝ գլխավոր դատախազի առաջարկի մասին

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը բացառում է, որ Հայաստանում կարող է մահապատիժ սահմանվել, ու դա չխախտի Հայաստանի միջազգային պարտավորությունները։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը առաջարկով դիմել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, որպեսզի Սահմանադրությունից վերացվի մահապատժի արգելքը, սակայն դա հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին։

«Ոչ, դա բացառվում է, դա նաև կոպտորեն կխախտի Հայաստանի միջազգային պարտավորությունները»,- պատասխանելով հարցին, թե որևէ իրավական հիմք կարո՞ղ է լինել, որ Հայաստանում մահապատիժ սահմանվի, ասաց Թաթոյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը լրացուցիչ գրառում էր արել, և հղում կատարել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությանը՝ մեկնաբանելով այնպես, թե քանի որ Հայաստանը այն չի վավերացրել, հետևաբար կարող է մահապատիժ սահմանել։

Թաթոյանը անդրադառնալով 13-րդ արձանագրությանը, ասաց․ «Միջազգային բոլոր հանդիպումների և քննարկումների ժամանակ հիմնական պարտավորություններով, որ Հայաստանն ունի իր առաջ դրված, պետք է վավերացնի այդ արձանագրությունը։ Բայց առանց այդ էլ գործողին էլ է հակասում, այսինքն՝ ցանկացած պարագայում ուղղակի բացառվում է, որ մենք մահապատիժ ունենանք, որովհետև դա կհակասի Հայաստանի միջազգային պարտավորություններին, այնպես որ այդպիսի բան չի կարող լինել»,- պատասխանեց Թաթոյանը։

Նախկին ՄԻՊ-ին հարցրինք՝ այսինքն ստացվում է, որ այդ առաջարկը եվրոպական իրավական համակարգին դե՞մ է, Թաթոյանն արձագանքեց․ «Այո, սկզբունքորեն դեմ է։ Մի կողմ թողնենք Հայաստանի դատական համակարգի կայացվածությունը և այլն, դեռ այդ ամենը չենք քննարկում, մենք բացառապես քննարկում ենք հնարավորությունը, և դա ուղղակի բացառվում է։ Դա Հայաստանի միջազգային պարտավորությունների հիմքերին է հակասում, և սկզբունքորեն հակասում է, ճիշտ ձևակերպեցիք, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգին կամ եվրոպական իրավական համակարգին»։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում