Արտաքին 4 տարի առաջ - 17:03 01-12-2021

Պուտինն ու Էրդողանը կխոսեն այդ մասին. Լավրովը՝ Թուրքիայի նախագահի առաջարկի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարան կարող է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև: Ի դեպ թուրքական կողմի հայտարարությունը ողջունել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակը:

Լավրովը նշել է, որ հնարավոր է թուրքական առաջարկի մասին խոսեն ՌԴ և Թուրքիայի նախագահները:

«Այս մոտեցումը դրսևորվել է Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ, որտեղ նա ասել էր, թե Անկարան պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև: ՌԴ նախագահի մամուլի խոսնակն արդեն արձագանքել էր Էրդողանի հայտարարությանը՝ նշելով, որ մենք չենք համարվում հակամարտության կողմ: Թուրքիայի ու ՌԴ նախագահների միջև ծրագրվում է հեռախոսազրույց, կարծում եմ՝ այդ հարցերը կքննարկվեն»,- ասել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի